Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը ներկայացվել է «Գրեմի» երաժշտական մրցանակի:
Facebook-ի իր էջում նա գրել է. «Մետրոպոլիտեն օպերայի հիասքանչ ամերիկացի տենոր Սթիվեն Կոստելլոյի հետ մեր ալբոմը, որը ձայնագրվել է Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ, ներկայացվել է մրցանակի «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» (Best Classical Solo Vocal Album) անվանակարգում»: «Գրեմի» 62-րդ մրցանակաբաշխությունը 2020-ի հունվարի 26-ին է: